28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ատամնաբույժը կտրել է սեփական մատը` հանուն ապահովագրության

Գերմանիայում դատարանը պայմանական ժամկետով ազատազրկման է դատապարտել մի ատամնաբույժի, ով խոշոր ապահովագրություն ստանալու համար կտրել է մատը, “Suddeutsche Zeitung”-ը: Վերջինս մեկ տարի կանցկացնի ճաղերի ետեւում: 43-ամյա ատամնաբույժի պաշտպանը դատարանի վճիռը բողոքարկելու մտադրություն է հայտնել` նշելով, թե անհնար է, որ բժիշկն այդպիսի բան աներ:

Ըստ ատամնաբույժի վարկածի` նախորդ տարվա մարտին իրեն կողոպտել են: Նրա աշխատասենյակ են մտել 2 տղամարդ եւ պահանջել իրենց հանձնել փողերը եւ ոսկին: Իսկ երբ նա հրաժարվել է անել դա, նրանք կտել են նրա ձախ ձեռքի ցուցամատը եւ հեռացել:

Քննիչները, սակայն, բժշկի ցուցմունքում միմյանց հետ չհամընկնող փաստեր են արձանագրել: Իսկ նրա դեմ գլխավոր հանցանշանը եղել  է դեպքի վայրում արյան հետքերի մեջ հայտնաբերված ցավազրկող դեղամիջոցը: 

Եթե ապահովագրական ընկերությունն իսկապես վճարեր ատամնաբույժին, ապա նրան 600 հազար եվրո փոխհատուցում բաժին կհասներ` աշխատունակությունը կորցնելու համար: Եվս 250 հազար եվրո նա կստանար որպես կողոպուտի զոհ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ