11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Թումանյանի հերոսներին օտարազգիները չեն հասկանում/վիդեո, ֆոտո/

Դսեղում՝ Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի հարեւանությամբ գործում է Անահիտ Աթոյանի  “Թումանյանի հերոսների իմ աշխարհը”: Ժողվրդական վարպետը ասեղնագործել է հերոսներին, յուրահատուկ մի անկյուն պատրաստել: Մեկ լուսանկարը երկու հարյուր դրամ արժե: Ասեղնագործած հերոսներն էլ իրենց արժեքը ունեն՝ 300 դրամից մինչեւ 40 հազար դրամ:

“Պետությունը չի օգնում, դրա համար եմ ամեն ինչի վրա փող դրել, որպեսզի կարողանամ պահեմ, թելեր առնեմ, ասեղնագործեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ժողովրդական վարպետը:

Արտասահմանցիները, նրա խոսքով` չեն ընկալում Թումանյանի արվեստը, ու համարյա չեն գնում հերոսներին: “Այլ սեխ, ձմերուկ են գնում, իհարկե, էլի ասեղնագործած: Տեղացի հյուրերն էլ էժանանոց բաներ են գնում”,-ասաց տիկին Անահիտը:

Ի դեպ, այստեղ կարող ես կերապարանափոխվել, դառնալ Թումանյանի հերոսներից մեկը եւ լուսանկարվել: Դա այնքան էլ թանկ հաճույք չի, սակայն Henaran.am-ի թղթակցին տիկին Անահիտը անվճար կերպարանափոխեց: Տիկին Անահիտի խոսքով` պետությունը ոչնչով չի օգնում, ինքն իր գլուխն է պահում: 

“Ինչո՞ւ պիտի օգնենք, ապօրինի է, թանգարանի հետ կապ չունի, մի տեղ էլ խանգարում է”,-մեր հարցմանը ի պատասխան ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: 

Թե ինչպես է Անահիտ Աթոյանը ստեղծել Թումանյանի իր հերոսների աշխարհը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ