22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Մարզպետն ընդունել է «Վանաձոր քիմպրոմի» աշխատակիցներին

Լոռու մարզպետարանի դիմաց այսօր հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ, ովքեր «Վանաձոր քիմպրոմ» բաժնետիրական ընկերության աշխատակիցներն են եղել: Նրանք պահանջում էին իրենց աշխատավարձերը: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ընդունել է 3 աշխատակիցների: Արթուր Նալբանդյանը խոստացել է ևս մեկ անգամ զրուցել լուծարային հանձնաժողովի հետ, քանի որ աշխատակիցներն արդեն ազատված են աշխատանքից և «Վանաձոր քիմպրոմ» ԲԸ-ի գույքը վաճառքի է դրվել, որից գոյացած գումարով պետք է վճարվեն աշխատակիցների աշխատավարձերը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ