15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գորիսի դեպքերն ու “օֆշորային գոտին”. ոստիկանապետը խոսեց /վիդեո/

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 19-ին Արզնիում ոստիկանական ուժերի զորավարժանքից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է “օֆշորային” սկանդալին, ինչպես նաեւ Գորիսի դեպքերին: Տեքստը եւ տեսանյութը 1in.am-ի:

Պարոն ոստիկանապետ, 2008-ին անհամաչափ ո՞ւժ է կիրառվել, եւ ոստիկանությունն իրեն մեղավոր համարո՞ւմ է:

– Ես չեմ կարող գնահատականներ տալ, որովհետեւ այդ միջոցառմանը չեմ մասնակցել, ես չեմ կառավարել, ես էլ Ձեզ նման եղել եմ հանդիսատեսի կարգավիճակում՝ անկախ ամեն ինչից, թե լրատվամիջոցներն ինչեր էին պատմում այն ժամանակ, դրանից հետո եւ իմ նշանակվելու ժամանակ:

 Կարծես թե մենք Ձեր կարծիքը չենք լսել Գորիսի դեպքերի հետ կապված: Իհարկե,զինդատախազությունն է քննում գործը,  սակայն իրավիճակը գնահատելով՝ Դուք Գյումրիում կարծես թե ինչ-որ քայլեր կատարեցիք՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ, հնարավո՞ր է, որ հերթական այցը…

– Զեկուցեմ Ձեզ, որ միջոցառումներն իրականացվում են ամբողջ հանրապետության տարածքում, եւ եթե ուշադիր եք մեր լրատվությանը,  ապա մենք պարբերաբար Ձեզ զեկուցում ենք գործերի մասին, հանցագործությունների բացահայտման մասին եւ այլն, բոլոր երեւույթների մասին: Ինչ վերաբերում է Գորիսի դեպքին, ես կարծում էի, որ բոլոր մեսիջները, որոնք ուղարկվեցին, հասկանալի էին բոլորին:

– Շատ են հնչում նախկին մարզպետի պատասխանատվության կոչեր: 

Որպես հետաքննությունիրականացրած մարմին՝ արդյոք տեսնո՞ւմեք նման անհրաժեշտություն եւ արդյոք հավատո՞ւմ եք, որ նա քնած էր:

– Ես լրագրող չեմ, ես ՀՀ Ոստիկանության պետն եմ եւ չեմ կարող այդպիսի հռետորական հարցերի պատասխանել: Գործը գտնվում է դատախազություն վարույթում:

 Երեկ հայտնի դարձավ, որ մեղադրանք է  առաջադրվել Սուքիասյանի դեմ՝ մեկ տարի առաջ հարուցված գործով: Ինչո՞ւ է երեկ մեղադրանք առաջադրվել, եթե նրա գտնվելու վայրն այլեւսանհայտ է:

– Ոչ մեկի   գտնվելու վայրը մոլորակի վրա անհայտ չի կարող լինել: Գոնե մենք այս տարիներին ապացուցել ենք՝ Հայաստան ենք բերում զբոսաշրջիկ-հանցագործների: Ես այստեղ խնդիր չեմ տեսնում: Մեկ տարին մի քիչ ավելի քիչ ժամանակ է եղել: Գրագրությունն այլ երկրների հետ շատ դժվար է եղել: Եթե նախկին սովետական որոշ երկրների հետ կարողանում ենք  հեռախոսով ինչ-որ հարցեր լուծել, ապա այլ երկրների հետ այլ ձեւով ենք աշխատում:

Հարցազրույցը ամբողջությամբ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ