Իրանը հերքում է, որ ռազմական ուժ է ուղարկել Սիրիա
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբաս Արակչին հերքում է ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունը, ըստ որի Իրանի իշխանությունները Իրանի Իսլամական Հեղափոխության Թիկնազորի Կորպուսից 4 հազար զինծառայող են ուղարկել Սիրիա` օգնելու Սիրիայի կառավարական զորքերին, հաղորդում է “РИА Новости-ն:
“Մենք հերքում ենք այդ տեղեկությունը, առավել եւս որ Սիրիայի կառավարական զորքերն ունեն բոլոր հնարավորությունները` պայքարելու բոլոր ահաբեկիչների եւ ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք գտնվում են Սիրիայի տարածքւոմ: Այդ պատճառով էլ որեւէ անհրաժեշտություն չկա, որպեսզի Իրանը ռազմական օգնություն ցուցաբերի Սիրիային”,-հայտարարել է Արակչին:
Այն մասին, որ Իրանը 4 հազար հոգուց բաղկացած ստորաբաժանում է ուղարկել Սիրիա, հունիսի 16-ին գրել էր “Independent”-ը: Թեթրի տվյալներով` նման որոշում Իրանի իշխանությունները կայացրել էին դեռեւս նախքան նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում հաղթեց Իրանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչ Հասան Ռոուհանին: