12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Օպերայի տանիքին` Լենինի արձա՞նը Հայկական ժամանակ

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին, ինչպես հայտնի է, հանգիստ չի տալիս Կառավարական շենքի հետ կապված փոփոխություններ կատարելու գաղափարը ու հատկապես թմբուկ կառուցելու փափագը։ Վերջերս էլ, ի դեպ, քաղաքային իշխանությունները էլ ավելի հեռուն գնացին՝ հայտարարելով Հանրապետության հրապարակը վերակառուցելու անհրաժեշտության մասին:

Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը:

 Եվ ահա Թամանյանի անունն օգտագործելով մայրաքաղաքին անհասկանալի կերպար հաղորդած Նարեկ Սարգսյանի այդ մարմաջի ֆոնին ճարտարագետ-նախագծող Մարտին Ասլանյանը  թերթի խմբագրություն է ուղարկել մի փոքրիկ նամակ:

  “Ամիսներ առաջ Ալեքսանդր Թամանյանի թանգարանում էի։ Հիշում եմ, ուշադրությունս գրավեցին վարպետի ձեռքով արված երկու խոշոր էսքիզային գծագրեր։ Մեկում Կառավարական տունն է՝ թմբուկով, մյուսում՝ Օպերային թատրոնի շենքը՝ տանիքին Լենինի հսկայածավալ արձանը։

Իմ մեջ հարց առաջացավ, եթե Երեւանի ներկայիս գլխավոր ճարտարապետը հիմնավորում է, որ պետք է թմբուկը կառուցել, քանզի Մեծն Թամանյանի մտահղացումը անարդարացիորեն անկատար է մնացել, ապա ինչու՞ չի հիմնավորում թատրոնի շենքի տանիքին արձանի տեղադրման անհրաժեշտությունը։

ՉԷ՞ որ Հյուսիսային պողոտայի բարձրահարկերը այստեղ էլ են ակտիվ սիլուետներ ձեւավորել, էականորեն աղճատել շենքի մասշտաբայնության ու դոմինանտության թամանյանական մտահղացումը…”,-գրել է Ասլանյանը իր նամակում:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ