06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ԼՂ ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը /ֆոտո/

ԼՂ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել, որում հերքել է ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը։

«Ի հավելումն մեր կողմից այսօր տարածված հաղորդագրության, որով հերքվել է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն առ այն, թե իբր ղարաբաղյան կողմից Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, հրապարակում ենք Ադրբեջանի արտակարգ իրավիճակների ծառայության այսօր նույն դեպքի մասին տարածած հաղորդագրությունը, որում հրդեհի պատճառ է նշվում էլեկտրալարերի կարճ միացումը: Ադրբեջանական քարոզչության շինծու էության մեջ համոզվելու համար առանց խմբագրման ու մեկնաբանության տվյալ դեպքի մասին ձեզ ենք ներկայացնում հետևյալ երկու հաղորդագրությունների բնագրերը, որոնցից մեկը հրապարակվել է ադրբեջանական <<AZERPRESS>>-ում, իսկ մյուսը՝<<Oxu.az>> կայքում:

Վերջում անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող այսօրինակ ապատեղեկատվությունների պրակտիկան դարձել է սովորական գործելաոճ, որի ամենաթարմ ապացույցներից մեկն էլ այսօր Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածում ձեռնարկված անհաջող դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձից հետո հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքն էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ