25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ոմանք մի քանի օր ախորժակ են պահում, որ Ամանորին լավ ուտեն. դիետոլոգ

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս ամանորին շատ չարաշահումներ չանել ուտելիքների, խմիճքի հետ կապված: «Եթե օգտագործեք հեղուկներ, շատ ու ծանր կերակուր, կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել, գոնե պետք է խուսափել քաղցր, գազավորված ըմպելիքներից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինս նշեց, որ հատկապես այդ օրերին մի քանի կիլոգրամի ավելանալը հեղուկից է, պետք է հրաժարվել նաև աղից կերակուրները պատրաստելիս: Ի դեպ, Հասմիկ Աբովյանն ասաց, որ տնային տնտեսուհիները հաճախ այս օրերին չեն սնվում, կերակուրներ են պատրաստում ու այդպես իրենց սովամահության են մատնում, ինչը ևս սխալ է: Ոմանք էլ մի քանի օր շարունակ ախորժակ են պահում, որ նոր տարուն ամեն ինչ ուտեն:

«Կամ օգտագործում են մեծ քանակությամբ կերակուրներ՝ գազավորված ըմպելիքների հետ, ինչը լավ չէ:

Ես նաև խորհուրդ եմ տալիս ֆիզիկական աշխատանք կատարել այդ օրերին ևս, գոնե քայլել, լինել լողավազաններում»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ