21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սյունիքի մարզպետի հարցով դիմում են Սերժ Սարգսյանին

“Գարեգին  Նժդեհ” հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ նամակով դիմել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզպետի պաշտոնում սյունեցիների կողմից անընդունելի անձի նշանակումը կանխելու հարցով: Մամուլում շրջանառվող անունները նախաձեռնության անդամներին տագնապի տեղիք են տալիս:

Նամակում ասվում է, որ Սյունիքի մարզպետը պետք է լինի հայրենասեր, սյունեցիներին նվիրյալ, սյունեցիների կողմից ընդունված եւ հարգված, պետական համակարգում փորձառություն ունեցող գործիչ, ում կճանաչեն Սիսիանի Գոռհայքից մինչեւ Մեղրու՝ Իրանի սահմանի բնակիչները: Ցավոք, հնչող անունները հեռու են այս չափանիշներից: Սյունիքին զինվորականներ եւ գործարար-մեծահարուստներ չէ, որ պետք են․ Սյունիքին պետք են նվիրյալներ:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի շրջապատից մեկին /օրինակ՝ այժմյան պաշտոնակատար Դոլունցին/ նշանակելուն, ապա դա կլինի ոչ այլ ինչ, քան հաղթանակած սյունեցու արժանապատվության նսեմացում Հայաստանի բարձրագույն ղեկավարության կողմից:

Հավատում ենք, որ ճիշտ որոշում կկայացնեք:

“Գարեգին Նժդեհ” հայրենակցական նախաձեռնություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ