08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Տղամարդ եղիր

Երբ Դավիթ մարգարեն մահանում էր, կանչեց որդուն՝ Սողոմոնին ու ասաց. «դու զորացիր, տղամարդ եղիր, պահիր քո տեր Աստծո հրամանները, գնա նրա ճանապահներով, պահիր նրա պատվիրանները…» (Գ Թագ. 2:2-3): Իրական տղամարդկությունը ոչ այլ ինչ է, քան իմանալ Աստծո ճանապարհն ու վճռականորեն հետևել այդ ճանապարհին՝ դրանից բխող բոլոր բարի հետևանքներով և ընտանիքում (Տես http://bit.ly/2hczKPp) և ընկերական շրջապատում:

Ու այսպես կերտվում է քաջ, վճռական, զորեղ, սկզբունքային, նվիրված ու բարեպաշտ տղամադու կերպարը: Այսօր, երբ ամեն ինչ լղոզվում է աշխարհում, ու փողոցում այլևս դժվար է տարբերել Աստծո ստեղծած տղամարդուն Աստծո ստեղծած կնոջից, մենք` Քրիստոնյաներս, պետք է հավատարիմ մնանք մեզ ավանդված բարի արժեքներին ու մեր բարի վարքով չթողնենք, որ այդ լղոզումը տարածվի մեր շրջանակներից ներս: «Դու զորացիր, տղամարդ եղիր»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ