15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Աննախադեպ բացահայտում. Գյումրիում կանեփի լաբորատորիա է հայտնաբերվել

Դեկտեմբերի 12-ի գիշերը ոստիկանության Մուշի բաժնի աշխատակիցները Գյումրիի Երեւանյան խճուղուց ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Գյումրիի բնակիչներ Արտյոմ Կ.-ին, Արթուր Ա.-ին, Սերգեյ Ա.-ին, Գալուստ Մ.-ին Շավարշ Գ.-ին:

Անձնական խուզարկությամբ ոստիկանները Գալուստ Մ.-ի գրպանից հայտնաբերե են թղթե փաթեթներ, որոնցում առկա էին կանեփանման մանրացրած եւ չորացրած  զանգվածներ: Նա հայտնել է, որ դա թմրամիջոց է, պատկանում է իրեն, ամիսներ առաջ հավաքել է Երեւանի Նորագավիթի հարակից տարածքներում՝ ծխելու համար:

 Հետաքննության ժամանակ պարզվել է, որ Շավարշ Գ.-ն 2009 թվականից հետախուզվում է Մոսկվայի իրավապահների կողմից՝ ապօրինի թմրանյութ պահելու եւ օգտագործելու համար: Նրա մեքենայից ոստիկանները հայտնաբերել են 8 դեղահաբ, դարձյալ կանեփանման զանգվածներ:

Նույն օրը Վահրամաբերդ գյուղում Շավարշ Գ.-ի տանը եւ կից շինություններում հայտնաբերված թմրանյութից բացի, իրավապահները հայտնաբերել են կանեփի աճեցման եւ մշակման լաբորատորիա՝ համապատասխան սարքավորումներով հագեցած:

Մանրամասները՝ տեսանյութում

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ