19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Արմեն Դուլյանին հեռացնելը /վիդեո/

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը շատ տարօրինակ եւ անհեթեթ է համարում ”Շանթ” Հ/Ը կողմից հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ինչ-որ գրառման համար աշխատանքից ազատելը:

”Նույնիսկ Հայաստանի համար դա զարմանալի է, նույնիսկ ծիծաղելի է…սա պարզունակության մի մակարդակ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետը: 

Հիշեցնենք, որ Դուլյանին ազատել էր Ֆեյսբուքում հերթական գրառման համար, և պատճառը վիրավորանքն է եղել: Ապա ”Շանթը” հայտարարություն էր արել.

”Սոցիալական ցանցում հայկական հեռուստատեսությունների պատասխանատուների հասցեին վիրավորական արտահայտություններն ու դրան հաջորդող ցինիկ, փողոցային լուտանքների հետ հրապարակավ համաձայնելը Դուլյանի հետ գործընկերային հարաբերությունները շարունակելու դաշտ չեն թողնում: 

Մենք օգտակար ենք համարում ցանկացած աշխատանքային բանավեճ, ցանկացած կոռեկտ կարծիք, սակայն ցինիզմն ու վիրավորանքը կտրականապես անընդունելի են ցանկացած մակարդակում եւ ոչ մի օգուտ չեն տալիս”,-ասված է հայտարարությունում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ