Արդեն որոշված է` ինչ են անելու Սուրեն Խաչատրյանին. Հայկական ժամանակ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած սպանության փաստի առիթով հարուցված քրգործով ՊՆ քննչական ծառայությունը դեռ որեւէ նորություն չունի հայտնելու։
Փոխարենն իշխանությունը հստակ գծագրել է այն սցենարը, որով տարվելու է սույն գործը։ Իշխանական շրջանակներում խոսվում է, որ գործն ամբողջությամբ կոտրվելու է Լիսկայի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի վրա։ Հիշեցնենք, վերջինս, ինչպես նաեւ Սուրեն Խաչատրյանի 19-ամյա որդին՝ Տիգրանը, դեպքից հետո ձերբակալվել էին եւ գտնվում են ”Նուբարաշեն” ՔԿՀ-ում։
Նույն շրջանակներում խոսում են նաեւ, որ նախաքննության ընթացքում ամեն ինչ այնպես կկազմակերպվի, որ նախկին մարզպետի որդու մեղքը թեթեւանա։ Չի բացառվում անգամ, որ նա պայմանական պատժի ենթարկվի եւ շատ արագ հայտնվի ազատության մեջ։ Պատահական չէ, որ Լիսկան պարբերաբար լրագրողներին ասում է, թե իր տան վրա զինված հարձակում է տեղի ունեցել։ Այդկերպ նա ինքնապաշտպանության փորձի դիմելու հիմքեր է ստեղծում, իսկ անհրաժեշտ ինքնապաշտպանությունը ազատում է պատժից։ Նույն աղբյուրները հայտնում են նաեւ, որ նախաքննության սկզբնական շրջանում՝ կախված հասարակական աղմուկից, հնարավոր է՝ Լիսկան գործով որպես մեղադրյալ ներգրավվի, սակայն նրան անազատության դատապարտելը բացառվում է։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: