02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ավելացնելու է աղքատության մակարդակը

ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ դժգոհեց նիստերի օրակարգից: Նա նկատեց, որ արտահերթ նիստ են բերել վարկայաին 3 համաձայնագիր, ինչի արդյունքում ՀՀ արտաքին պարտքն ավելանալու է: «ՀՀ արտաքին պարտքը մեկ նիստի ընթացքում կարող է ավելանալ 180 մլն դոլարով: Մենք բազմիցս խոսել ենք, որ նման տեպմերով արտաքին պարտքի ավելացումը վտանգավոր է:

Մենք խոսել են նաև, որ բյուջետային վարկներն էլ անթույլատրելի են, հատկապես նման արտահերթ կարգով»,- ասաց Շահգելդյանը: Վերջինս պնդում է` նման գործելաոճը երկրում ավելացնելու է աղքատության մակարդակը և շատ ավելի վատ վիճակում է դնելու ՀՀ տնտեսությունը: Ի պատասխան պատգամավորի՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շեշտեց, թե վարկի թիվը նոր է քննարկվում:

ԱԺ օրակարգը դրվեց քվեարկության և հաստատվեց:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ