Ինչու են հայերը հանգստանում Վրաստանում. Ժամանակ
Ըստ “Ժամանակ-ի, ավելի ու ավելի քիչ հայաստանցիներ են նախընտրում հանգստանալ մեր երկրի սահմաններում, փոխարենը շեշտակի աճում է Վրաստանում հանգստացող հայաստանցիների թիվը:
Պաշտոնական տվյալներով` այս տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում տեղաբաշխված զբոսաշրջային կոլեկտիվ եւ անհատական միջոցներում (կացարաններում) տեղավորված տուրիստների թիվը նվազել է մոտ 10 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Մինչդեռ Վրաստանի վիճակագրությունը հունվար-ապրիլ ամիսներին ֆիքսել է 250 հազար այցելուներ Հայաստանից, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 53 տոկոսով:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: