16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

“Հա, գեներալը վելքամ փարթի ա անում”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ը անդրադարձել է  երեկ կայացած  ՀՀ կառավարությունը արտագնա նիստին: Այն  Արմավիրի մարզում էր։

Նիստի դահլիճ ընտրվել էր Սարդարապատի հուշահամալիրի թանգարանի նիստերի դահլիճը։

 Բայց ՀՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի թեթեւ ձեռքով, նիստը դեռ չսկսված, վերածվեց փարթիի։ Եվ դա տեղի ունեցավ հետեւյալ կերպ։ Կառավարության նիստին ներկա գտնվելու համար Երեւանից ժամանած պաշտոնյաները, այդ թվում նաեւ կառավարության անդամները, պետք է անցնեին թանգարանի դիմացի բակով։ Այստեղ՝ ծառերի տակ գտնվող նստարաններից մեկն զբաղեցրել էր Սեյրանն Սարոյանն իր սվիտայով։

Նախարարները եւ նիստին մասնակցելու եկած այլ պաշտոնյաներ նկատելով Սարոյանին, հերթով մոտենում էին, ջերմ ողջագուրվում, համբուրվում եւ նոր միայն մտնում թանգարան։

Կային պաշտոնյաներ, որոնք արագ անցնում էին եւ նստարանին նստածների մեջ չէին նկատում Սարոյանին։

Որպեսզի ոչ ոք “փստ չտա”, Սարոյանն այդ անուշադիրների ուղղությամբ բացականչում էր՝ “Կեցցե մեր կառավարությունը”։

Անցնող անուշադիր պաշտոնյան միանգամից հասկանում էր, որ պետք է մոտենա եւ համբուրի Սարոյանին։ “Սեյրան Սարոյանը ոնց որ “կապեպե” դրած լինի չէ՞”, – թերթը հարցրեց համբուրման գործընթացն ավարտած եւ դեպի նիստերի դահլիճ շտապող նախարարներից մեկին։ “Հա, վելքամ փարթի ա անում”, – դիպուկ նկատեց հումորով նախարարը։ Թերթի  դիտարկումներով՝ Սարոյանի “վելքամին” չարժանացան միայն ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը եւ էկոնոմիկայի նույնքան նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը միակն էր, ում ողջունելու համար Սեյրան Սարոյանը լքեց իր “կապեպեն” ու ինքը մոտեցավ։

Բարեբախտաբար՝ ողջագուրումներ եւ համբույրներ այս դեպքում չարձանագրվեցին։

Մանրամասները թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ