15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բրազիլիայում “օֆլայն-բաժակներ” են ստեղծվել

Օրվա ցանկացած պահին սրճարաններ այցելելով կարելի է տեսնել, որ մարդիկ “շփվում” են միայն իրենց հեռախոսների հետ, եւ ավելի հաճախ թարմացնում են իրենց էջերը սոցկայքերում, քան գարեջրի բաժակը:

Այդ պատճառով էլ Բրազիլիայում ստեղծվել են բաժակներ, որոնք չեն կարող սեղանի վրա ուղիղ դրվել, եթե նրանց տակ չդրվի բջջային հեռախոս: Հենց այդ նպատակով էլ բաժակի հատակը հարթ չէ պատրաստված, ինչպես որ սովորաբար է լինում:

Այդ յուրօրինակ դիզայնի նպատակն է մարդկանց ստիպել ավելի շատ ժամանակ հատկացնել կենդանի շփմանը, քան միմյանց հեռախոսով հաղորդագրություններ գրելուն: 

Օրերս բաժակի ցուցանմուշը ներկայացվել է Սան-Պաուլուի սրճարաններից մեկում: Դիզայնի հեղինակները մեծ հույսեր են կապում բաժակի հետ եւ համոզված են, որ այն դուր կգա մարդկանց եւ նպատակին կծառայի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ