Բռնաբարություն` կյանքը փրկելու նպատակով
Ամերիկյան Յուտա նահանգի Սենտ Ջորջ քաղաքում ձերբակալել են 50-ամյա աֆրոամերիկացի Ռոջեր Ուիլյամ Քելլիին, որին մեղադրում են հարեւանուհուն բռնաբարելու մեջ, հաղորդում է “The New York Daily News”-ը: Սակայն հանցագործության հանգամանքները եւ “դրդապատճառները” փոքր-ինչ տարօրինակ են:
Տուն վերադառնալիս Ռոջերը շքամուտքի մոտ տեսել է իր 29-ամյա հարեւանուհուն, որն անգիտակից վիճակում պառկած է եղել գետնին: Նա աղջկան իր բնակարան է տարել, որտեղ էլ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Ավելի ուշ հանցագործը ոստիկաններին հայտնել է, թե այդ կերպ փորձում էր բարձրացնել աղջկա մարմնի ջերմաստիճանը, որպեսզի վերջինս չմահանա: Քելլիի խոսքով` նախկինում նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել աղջկա հետ, սակայն նրանք բաժավել են: