21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Խորհուրդ կառավարությանը՝ ուշադիր ընթերցեք Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքում գրառում է արել Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ համագումարում հնչած ելույթի  առնչությամբ.

«ՀԱԿ 2-րդ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը դիտեցի ծայրից ծայր։ Անկախ իմ վերաբերմունքից այդ կուսակցության քայլերի և առաջին նախագահի առանձին դիրքորոշումների հանդեպ՝ ազնվորեն գրում եմ զգացածս. ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայաստանն ունի խորքային պետական գործիչ, որպիսիք շատ չեն մեր երկրում, իսկ ավելի անկեղծ՝ շատ և շատ քիչ են։

Խորհուրդ մեր նոր կառավարությանը՝ ուշադիր ընթերցեք այդ ելույթը, այնտեղ մտածողության, հատկապես լեզվամտածողության առումով շատ բան կա սովորելու։ Ամբիցիաների հետևից պետք է գիտելիք գա, խորքային մտածողություն, մի քիչ էլ տաղանդ գա, պոնտերն ու ինքնաառաջմղումը, «պինդ տղայի» դատարկ դիմակը կարճ կյանք ունեն»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ