Թեյը նաեւ վնասակար հատկանիշներ ունի
Ջուրը եռացնելու ժամանակ մահանում են դրանում առկա ոչ միայն վնասակար, այլ նաև օգտակար նյութերը և արդյունքում ստացվում է մահացած ջուր:
Թեյն անհրաժեշտ է խմել թարմ վիճակում, հակառակ դեպքում 20 րոպե անց դրանում սկսվում է թթվեցման գործընթացը:
Եթե հաճախակի ու երկար ժամանակի ընթացքում սև թեյ խմել, ապա մարդու ատամները սկսում են դեղնավուն դառնալ: Իսկ մեծ քանակությամբ կանաչ թեյից քայքայվում է ատամի էմալը:
Թունդ թեյի մեջ մեծ քանակությամբ թեին (թեյի տերևներից ստացվող ալկալոիդ) ու կոֆեին է պարունակվում, այդ իսկ պատճառով էլ այն կարող է գլխացավ կամ անքնություն առաջացնել:
Թունդ թեյը նաև վատ է ազդում սիրտանոթային համակարգի վրա ու խթանում է մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտադրությանը: Կանաչ թեյը կարող է փորկապություն առաջացնել:
Թեյը նաև արգելվում է խմել բարձր ջերմության ժամանակ, քանի դրանում առկա տեոֆիլինը լավ բարձրացնում է մարմնի ջերմաստիճանը:
Կանաչ թեյն արգելվում է հիպոտոնիկներին, քանի որ այն նվազեցնում է զարկերակային ճնշումը: