22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Հազվագյուտ ազգանունով ոստիկանապետը. Հայկական ժամանակ

Շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց բացահայտված մի հանցագործության մասին, ըստ որի, “Հայբիզնեսբանկի” աշխատակցուհիներից մեկը կեղծ փաստաթղթերով խոշոր գումարներ է յուրացրել բանկից:

Թեմային անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը: Գործն այդ ժամանակ քննում էր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչությունը, ապա այն տեղափոխվեց Երեւանի կենտրոնի ոստիկանություն, իսկ այժմ քննում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչականը:

Թերթի  հավաստի տեղեկություններով՝ բանկի նախկին աշխատակցուհին իր ցուցմունքներում բազմիցս նշել է, որ գումարներն իրեն պետք են եղել ՀՀ մարզային ոստիկանապետերից մեկին ունեցած պարտքը շտապ փակելու համար, այլապես իր ընտանիքին վտանգ էր սպառնում: Ոստիկանությունում, սակայն, նրա տված այդ ցուցմունքները չեն արձանագրել:

Հայտնի չէ,  թե ԱԱԾ քննչականում այդ ցուցմունքը արձանագրվել է, թե ոչ:

Ուշագրավն այն է, որ նշված բարձրաստիճան ոստիկանը խիստ հազվագյուտ ազգանուն ունեցող այն նույն անձն է, որն առանցքային դեր ուներ հայտնի “ֆինանսական բուրգի” գործում։ Նշված հազվագյուտ ազգանունով մարզային ոստիկանապետը շարունակում է պաշտոնավարել:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ