25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հերթական ավանտյուրաներից է. ԱԺ-ում կրքերը թեժացան

՛՛Նման օրինագիծ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունելը նշանակում է՝ մենք մեր պետության, հասարակության շահերի դեմ ենք գնում՛՛,-այսօր Ազգային ժողովում, խոսելով Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

՛՛Ի՞նչ է նշանակում օրենք, որն իր մեջ չունի ծրագիր, թե որ ապրանքների համար ինչքան ու երբ պիտի վճարենք՛՛,-հավելեց նա: Պատգամավորը նակտեց, որ նախագծի մեջ չի ասվում նաև, թե երբ է դպրոցի կառուցման վերջնաժամկետը, որքան ժամանակահատվածում հնարավոր կլինի կյանքի կոչել այդ ծրագիրը:  

Ընդդիմադիր պատգամավորներին՝ ինչպես Փոստանջյանին, այնպես էլ Հրանտ Բագրատյանին դուր չի գալիս հատկապես այն, որ դպրոցի շինարարությունն իրականացնող կազմակերպությունները պետք է շահութահարկ չվճարեն իրենց եկամուտներից:

՛՛Նման արտոնություն տրամադրել շահույթ հետապնդող մի կազմակերպության, նշանակում է՝ մենք օրենքի ուժով մասնակցում ենք կոռոպցիոն բնույթների գործարքի: Այսօր կան աջակցող անհատները, վաղը չկան, ով է երաշխավոր լինելու՛՛,-ասաց նա:

՛՛Հերթական ավանտյուրաներից է, կարող ենք հիշել այն նախաձեռնությունը, որ կոչվում էր Արմենիկում դեղամիջոց՛՛,-այս խոսքերով պատգամավորը եզրափակեց իր ելույթը:

Նշենք, որ  Դիլիջանի միջազգային դպրոցի (Dilijan International School, DIS) նախագիծը, որը նախաձեռնվել է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ` Վերոնիկա Զոնաբենդի կողմից, եզակի է նրանով, որ այնտեղ սովորելու են երեխաներ տասնյակ երկրներից: 

Դպրոցի շինարարության ղեկավարող կազմակերպությունը RD Project Management Armenia-ն է, գլխավոր նախագծողը և գլխավոր կապալառուն՝ RD Construction Management Armenia-ն: Շինարարության մեջ արդեն ներդրվել է $20 մլն և ներդրումների ընդհանուր ծավալը նախագծում կկազմի  $150 մլն: Դպրոցում սովորելու տարեկան վճարը կկազմի $30 հազ., ընդ որում, երեխաների շուրջ 70%-ը կսովորեն կրթաթոշակների օգնությամբ:

Դպրոցի հոգաբարձուների  խորհրդի անդամներն են կրթության ոլորտի եւ բիզնեսի ականավոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից: Վերջերս դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրվեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ եւ ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեփերսը: 

Հիմնադիրներից բացի, ծրագրին աջակցում է դոնորների միջազգային խումբ՝ Գագիկ Ադիբեկյան, Զիյավուդին Մագոմեդով, Օլեգ Մկրտչյան, Վիկտոր Վեկսելբերգ, Անդրեյ Դոնսկիխ, Ալիշեր Ուսմանով, Սուլեյման Քերիմով, Մարկ Կուրցեր, Դանիլ Խաչատուրով, Մայքլ Օբերմայեր, Անատոլի Չուբայս, Սամվել Կարապետյան, Անդրեյ Շառոնով, Սերգեյ Սարկիսով եւ ուրիշներ։ 


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ