04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հաստատվել էր ՀԵԼԼՓ համախտանիշ. նոր մանրամասներ մահացած ծննդկանի գործից

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է  ծննդկանի մահվան գործով դատական նիստը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգ Էդիտա Ղարիբյանը իր ցուցմունքում հայտնել է, որ Մերի Մարգարյանին կեսարյան հատում է արվել, քանի որ հայտնաբերվել էր երկկողմանի թոքաբորբ, հաստատվել էր ՀԵԼԼՓ համախտանիշ, պտղի սրտի զարկերը դանդաղել էին, առկա էր սակավաջրություն:

Ղարիբյանի խոսքով՝  տրոմբոցիտների նվազումն ու լյարդի ֆեգմենտների բարձրացումը չէին կարող արյան զեղումից լինել. «Դա խոսում է ՀԵԼԼՓ համախտանիշի մասին, ինչի պարագայում պետք է անմիջապես ծննդալուծում անել»:

Պաշտպանական կողմի հարցին` ինչու է Մերի Մարգարյանը հիվանդանոց ընդունվել ժամը 15:10-ին, իսկ գենեկոլոգները հրավիրվել են ժամը 16:00-ին, Էդիտա Ղարիբյանը նշել է , որ ինքն այդ մասին տեղյակ չէ:

Ամբաստանյալ Անի Բաբելյանի փաստաբան Կարեն Սարդարյանի հարցին, թե ինչու ԿՏ չի արվել, եթե հղին այդ էպիկրիզով էր տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից Էդիտա Ղարիբյանը պատասխանել է,  «Գնահատելով հղիի վիճակը եւ պտղի սրտի զարկի դանդաղումը` որոշեցինք ծննդալուծում կատարել»:

Դատավորի դիտարկմանը, թե ըստ «Շենգավիթ» ԲԿ-ի մասնագետների` ՀԵԼԼՓ-ը ախտորոշվում է միայն հետմահու, վկան չի համաձայնվել:

Հիշեցնենք, որ 26-ամյա Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան մեջ մեղադրվում են Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ- գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ