27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արագած Ախոյանը և Աղվան Հովսեփյանը կապ չունեն.սա շանտաժ է. նոր մանրամասներ

«Լրատվամիջոցներին ներկայացրած ձայնագրությունը ինձ հետ կապ չունի: Դա կեղծած, մոնտաժած էժանագին բան է, որը հիմա շատ արդիական է: Ես օրենքով ապացուցել եմ, որ Սարգիս Ղազարյանը վաշխառու է ու ասում եմ նրան՝ հերիք է մարդկանց արյունը խմես, հերիք տոկոսները ուտես, խիղճ ունեցիր»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կառավարության շենքի դիմաց հացադուլ հայտարարած ազատամարտիկի կողմից խաբեության մեջ մեղադրվող Անուշիկ Շահրամանյանը:

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին  Henaran.am-ը հայտնել էր, որ Կառավարության շենքի մոտ ազատամարտիկ Սարգիս Ղազարյանը, որը  արդեն 12-րդ օրը գտնվում է հացադուլի մեջ բացօթյա ասուլիս էր հրավիրել: Ասուլիսի ընթացքում Սարգիս Ղազարյանը  ներկայացրեց ձայանգրություններ: Ձայնագրությունում  լսվում է  Անուշիկ Շահրամանյանի և Սարգիս Ղազարյանի միջև եղած զրույցը:  Անուշիկ Շահրամանյանը  նշում է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի անունը, նրա խոսքով` Աշոտ Մալխասյանը, ով «Արցախ» բանկի կառավարիչն է, գումարը տվել է Արագած Ախոյանին:

Հիշեցնենք, որ ազատամարտիկը պնդում է, թե ինքը խարդախության զոհ է դարձել՝ 55 հազար դոլար գումար և 4 500 դոլարի ոսկյա զարդեր փոխառության պայմանագրով տալով «Արցախբանկի» աշխատակից Անուշիկ Շահրամանյանին, որը այդպես էլ գումարը չի վերադարձրել: Ավելի ուշ  Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վաշխառության համար Սարգիս Ղազարյանին դատապարտել է տուգանքի՝ 300 000 ՀՀ դրամի չափով:

Անուշիկ Շահրամանյանը պնդում  է, որ Սարգիս Ղազարյանին վերադարձրել է նրանից փոխառությամբ վերցրած գումարը, սակայն վերջինս դա տոկոս է համարել և շարունակում է գումարներ պահանջել:

Անուշիկ Շահրամանյանը նշում է, որ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը և Աղվան Հովսեփյանը բոլորովին կապ չունեն իր և Սարգիս Ղազարյանի միջև տեղի ունեցածի հետ:

«Ես ունեմ համապատասխան վճիռ, որը հրապարակվել է: Ես ապացուցել եմ, որ տվել եմ իր գումարը, իր մայր գումարը և մնացած տոկոսները վճարվել է, անգամ ունեմ որոշում, որ կարող եմ մտնել Քաղաքացիական դատարան, մի բան էլ ես պահանջեմ, բայց ես չեմ պահանջում: Ինչքան կուզի թող հացադուլ անի, դա իր գործն է: Նրա նկատմամբ վճիռը կայացվել է 2015 թվականին: Խուժանություն անելով չի: Մի տարի անց հիշել է էտ մասին: Նա շանտաժիստ է ու ես ավելացնելու բան չունեմ»,-հավելեց Անուշիկ Շահրամանյանը:

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը նշել էր, որ սա արվել է հատուկ հրահանգով, որպիսի իմ վրա ցեխ շպրտվի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ