27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստամբուլի պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը

Դեկտեմբերի 10-ի երեկոյան` Ստամբուլի Բեշիքթաշ շրջանում գտնվող «Vodafone Arena» մարզադաշտի հարակից տարածքում տեղի ունեցած  պայթյունների պատասխանատվությունը  ստանձնել է  «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպությունը:

Նշվում է, որ հարձակումն իրականացվել է քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի բանտարկության և երկրի արևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվող ռազմական օպերացիաների պատճառով:

Այս մասին, ըստ BBC-ի, տեղեկություն է հրապարակվել կազմակերպության կայքում: Լուրը հաստատվել է նաև «Reuters» լրատվական գործակալության կողմից:

Ըստ պաշտոնական տվյալների՝ ահաբեկչական պայթյուննների հետևանքով  զոհերի թիվը հասել է 41-ի:

Նշենք, որ թուրքական կողմի պնդման համաձայն’ TAK-ը հանդիսանում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը, բայց PKK-ի ղեկավարները   հերքում են նշյալ պնդումը: Ավելի վաղ Թուրքիայի կառավարության կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ պայթյունի հետքերը տանում են դեպի PKK;

Հիշեցնենք, որ  հոկտեմբերի 6-ին Ստամբուլի  Յենիբոսնա թաղամասում ոստիկանության շենքի մոտ տեղի  ունեցած հարձակման պատասխանատվությունը նույնպես ստանձնել էր (TAK) խմբավորումը: Դրա հետևանքով 10 մարդ վիրավորվել էր:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ