27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը շանտաժի է ենթարկում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքը Եվրամիությանը կարելի է բավական լուրջ համարել: Նման կարծիքի է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: «Որոշումը, որ Եվրամիությունն ընդունեց, պարտադիր որոշում չէր,  խորհրդատվական բնույթի որոշում էր, որը շատ կարևոր է, քանի որ Թուրքիան վաղուց է Եվրոպայի համար գլխացավանք դարձել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետը:

Հիշեցնենք, որ Էրդողանն արձագանքել էր Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի սառեցման վերաբերյալ Եվրախորհրդարանում (ԵԽ) ընդունված բանաձևին: Էրդողանը սպառնացել է, որ եթե ԵԽ-ն առաջիկայում ևս նույն ոգով շարունակի, ապա Թուրքիան փախստականների առաջ կբացի դեպի Եվրոպա տանող դարպասները:

Ըստ Ա. Հովհաննիսյանի` նման կերպ պաշտոնական Անկարան շանտաժի է ենթարկում ԵՄ-ին ամենացավալի խնդրի շուրջ: «Նա շանտաժի է ենթարկում` շատ լավ իմանալով, որ այդ փախստականները ցավալի հարց են, պարզ է, որ ինքը վերջանական սահմանը չի բացի, բայց պարբերաբար ինչ-որ ակցիաներ կանի, ինչ-որ քանակությամբ բաց կթողնի սահմանից, որպեսզի որոշ բաներ կորզի, և շանտաժն էլկարծես թե տեղ է հասել, քանի որ Մերկելը կարծես թե մեղմեց` ասելով, որ չէ, Թուրքիային չի կարելի անկյուն մղել, պետք է պայմանավորվածությունները պահպանել»:

Ա. Հովհաննիսյանն ասաց, որ Թուրքիան կստիպի, որ ինչ-ինչ գումարներ վճարվեն իրեն, սակայն վիզաների դյուրացման ռեժիմի մասին խոսք լինել չի կարող:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ