16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Մեկը մեկին պաս տալով գործ են քննում. Ժամանակ

Արայիկ և Արտակ Պետրոսյանները Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության հետ ոչ մի կապ չունեն, և այս երկու ամսվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը ոչ մի ապացույց չի ներկայացրել: Երեկ հայտարարել է եղբայրների փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:

Ըստ նրա` մեղադրանքը հիմնավորված է ինչ-որ չարաբաստիկ անտիմոնով,որը հայտնաբերվել է Արայիկ Պետրոսյանի վարած ( որն ի դեպ իրենը չէ)  “Նիվա” մակնիշի ավտոմեքենայում.”Սա հիմք է տվել Արայիկ Պետրոսյանին կալանավորելու: Փորձագետի եզրակացության մեջնշվում է, որ դրա տարածումն այդքան էլ մեծ չէ, և այնքան էլ հաչախ չի հանդիպում բնության մեջ և կենցաղում. եթե չունի տարածում ` ապա էլ ինչով եք հիմնավորում, որ հենց կրակոցից է առաջացել”:

Փաստաբանը հավելեց, որ իր պաշտպանյալին նույնիսկ հարցադրում չի եղել, միայն ձերբակալել են ,մեղադրանք ներկայացրել և կալանավորել.”Քննիչը դատարանում , իր այսպես կոչված ջանասիրությունը” հիմնավորելու համար հայտարարեց, որ շուրջ 15 մարդվ է հարցաքննել: Եթե 150 մարդ է հարցաքննվել, որ մեղքը հիմնավորի , բայց այդպես էլ չի հիմնավորել , ուրեմն անիմաստ աշխատանք են կատարել, հո մարդկանց քանակով չէ:Մեկը մեկին պաս տալով գործ են քննում` հաշվի չառնելով, որ մարդու կյանքի հետ են խաղում”:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ