21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրադադարի ռեժիմը պետք է լինի անխախտ․ Շտայնմայեր

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Համբուրգում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին խոսել է ԼՂ հիմնախնդրից։ Նա իր  լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի գործընթացին:

Նա հայտարարել է, որ ապրիլին շփման գծում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան վտանգավոր է ԼՂ հակամարտությունը, թե որքան անհրաժեշտ է ամրագրել հրադադարի ռեժիմը: :

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմը պետք է լինի անխախտ, անհրաժեշտ է սկսել իրական բանակցություններ քաղաքական կարգավորման շուրջ: Լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Մինսկի խմբին»,- հայտարարել է նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ