06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն` բացատրություններ տալու

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարդին Էրդմանը  հրավիրվել  է Թուրքիայի արտգործնախարարություն: Թուրքական «Haberturk» թերթի կայքը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը բացատրություններ է պահանջել դեսպանից, Գերմանիայի օդանավակայաններից մեկում  Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըյին ոստիկանության ծառայողների կողմից մի քանի ժամ սպասեցնելու և նրա նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքի համար:

Թուրքական աղբյուրի պնդմամբ նշյալ վերաբերմունքի պատճառ էր հանդիսացել այն, որ Բահչեքափըի մոտ բացակայում էր անձնագիրը, քանի որ ըստ թուրքական կողմի` այն գողացվել էր:

Նշվում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը իր մտահոգությունն և դժգոհությունն է հղել Գերմանիայի դեսպանին:

Ավելի վաղ միջադեպի վերաբերյալ  մեկնաբանություն էր հնչեցրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս հայտարարել էր, որ գողացված անձնագրի փոխարեն Բահչեքափըյին Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան կողմից ժամանակավոր անձնագիր է տրվել, սակայն չնայած դրան` թուրք պաշտոնյային ժամեր շարունակ սպասեցրել են օդանավակայանում:

«Այս երկրի խորհրդարանի փոխնախագահին և պատվիրակությանը այդտեղ դռան մոտ սպասեցնել ես տալիս: Այժմ  նույն կերպ պատասխանելը անհրաժեշտություն չէ՞: Դրանից հետո ասում են Էրդողանը բռնապետ է: Եթե դու քեզ թույլ ես տալիս իմ երկրի խորհրդարանի փոխնախագահի` կին պատգամավորի նկատմամբ իրականացնել նման սխալ գործողություններ, եթե քո ոստիկանությունը դա անում է, ապա  ես էլ դրան նույնությամբ  պետք է պատասխանեմ»,- ասել է Էրդողանը

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ