15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Պետք է պատրաստ լինենք. Վովա Վարդանով

«Հայկական բանակը պետք է պատրաստ լինի ադրբեջանական կողմի սպառնալիքներին պատասխանել ոչ միայն պաշտպանական մարտերով, այլեւ հակահարվածով»,-այս մասին այսօր հրավիրված  ասուլիսում ասաց առաջին հետախուզական-դիվերսիոն ջոկատի հիմնադիր  հրամանատար Վովա Վարդանովը:

Վարդանովը նշում է, որ չի կարելի միայն պաշտպանել դիրքերը:

«Բռնցքամարտիկի դիրքորոշում է, որ հակառակորդը կարող է ցանկացած պահի հարվածել: Բայց նա կարող է նաեւ գոտկատեղից ներքեւ հարվածել: Իսկ գոտկատեղից ներքեւ անհնար է մկաններ զարգացնել: Մենք կարծրատիպ ունենք, որ թուրքերը վախենում են անտառներից, որ թուրքերը ձմռանը չեն պատերազմում: Բայց թուրքերն անընդհատ զարգանում են եւ հասկանում, որ մենք կարծրատիպերով ենք մտածում, չնայած իրենք էլ նույնն են անում»,- ընդգծեց Վարդանովը:

Նա հիշեցրեց, որ 1993 թվականի դեկտեմբերին ադրբեջանական կողմի հարձակումը նույնքան անսպասելի էր, որքան այս տարվա ապրիլյան հարձակումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ