27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Մեր ձգտումը բավարար չէ»

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց  տարին:
«Իմ կարծիքով տարին ստացված էր: Սակայն առավելագույն արդյունքը, որն ակնկալում էինք, չեղավ: Տարին չի կարելի անհաջող համարել, քանի որ աննախադեպ մասնակցություն ունեցանք Օլիմպիական խաղերին, իսկ մեր գլխավոր խնդիրը դա էր: Մեծ հաշվով թիմում չունեինք աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, որպեսզի համոզված լինեինք, որ վերադառնալու ենք մեդալներով, սակայն տղաներն ունեին այդ հնարավորությունը:
Երկու տարի է որդեգրել ենք քաղաքականություն, և հնարավորություն ենք տալիս մարզիչների նոր խմբի աշխատելու, իրենց դրսևորելու: Չկա արդյունք, ուրեմն բարի ճանապարհ: Երկու տարին այն ժամանակն է հասկանելու լավագույններին:
Կարեն Աղամալյանի վերաբերյալ կարող եմ ասել, որ մեր ձգտումը բավարարը չի, դա է պետք հասկանալ, չի կարելի ամբողջ կյանքում բավարարվել: Պետք է գտնել լավագույն մեկին, ով իր հետևից կտանի ամբողջ թիմին: Հաջորդ Օլիմպիական խաղերից մեր նպատակն է մեդալներով վերադառնալը»,- ասել է Արթուր Գևորգյանը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ