27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք չէ հնդկական սերիալներ ցուցադրելը արդարացնել` թուրքական չցուցադրելով

Նախորդ գրառումովս քննադատել էի հնդկական սերիալները և, հատկապես, Արմենիա ԹՎ-ի՝ հնդկական սերիալներ ցուցադրելու որոշումը: Ընկերներիցս մեկը չէր համաձայնվել կարծիքիս հետ, թե հնդկական սերիալները ցածրորակ են և դրանք վատ բան են սովորեցնում հեռուստադիտողին: Որպես հակափաստարկ՝ նա ներկայացրել էր թուրքական սերիալները, իբր ավելի լավ է՝ հնդկական նայեն, քան թուրքական զիբիլ…
Գիտեմ, որ շատերն են կիսում այս կարծիքը, դրա համար կրկին կանդրադառնամ թեմային:
Հարգելինե՛րս, իսկ ինչու՞ ենք վատը արդարացնում էլ ավելի վատի հետ համեմատության մեջ: Այսինքն՝ եկեք հնդկական ցուցադրենք, որ թուրքական չնայե՞ն: Ներողություն, բայց սա տկարամտություն է: Վատը և անառողջը պետք է արմատախիլ անել, մաքրել, ու դա կարելի անել միայն մարդկանց գրագետ ու լրջամիտ արտադրանք ներկայացնելով: Վերջապես եկեք զբաղվենք մեր ազգային արժեքների տարածումով ու քարոզով, հերիք է այլ ազգերի վարքուբարքը բերենք ու փաթաթենք մեր երեխաների վզին:
Արդարացումներ պետք չի փնտրել ու անիմաստ տերմիններով ու բառակապակցություններով ծանրաբեռնել մարդկանց ուղեղը՝ վարկանիշ, թուրքական սերիալ, բրազիլական սերիալ, առաջարկ-պահանջարկ…
Յուրաքանչյուր հեռուստաալիքի համար պետք է գործի մեկ սկզբունք՝ պատասխանատվություն զգացում սեփական ազգի հանդեպ: Հիշեք, դուք ավելի պատասխանատու եք մատաղ սերնդի դաստիարակության համար, քան նրանց ծնողներն ու դպրոցները:
Արմենիա Թվ-ն իր «Ինչպե՞ս անվանել այս սերը» սերիալի ցուցադրումով երևի որոշել է լուծել ապագա Զիտա-Գիտաների դաստիարակության հարցը:

Լիլիթ Վանեցյանի գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ