15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով

ՀՀ վարչապետը հանձնարարական է տվել նաև որակավորման ստուգման հարցի վերաբերյալ: «Լիցենզիաների որոշ տեսակներ տրամադրելու համար պետական մարմիններն ստուգում են տնտեսվարող սուբյեկտների համապատասխան մասնագետների որակավորումը: Հակակոռուպցիոն գործունեություն իրականացնող հասարակական որոշ կազմակերպություններ ահազանգում են այդ գործընթացը կարգավորող իրավական ակտերի վերանայման անհրաժեշտության մասին:  Որակավորման ստուգումները պետք է իրականացվեն առավելագույնս թափանցիկ և պարզ ընթացակարգերով: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ լիցենզավորող մարմիններին՝ երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրել որակավորման կարգերը և անհարկի պահանջվող կրճատելու ընթացակարգերը պարզեցնելու վերաբերյալ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ»,-ասել է գործադիրի ղեկավարը: Վարչապետը միաժամանակ առաջարկել է  տվյալ ստուգումների օբյեկտիվությունը բարձրացնելու նպատակով մեկամսյա ժամկետում ուսումնասիրել լիցենզավորող բոլոր մարմիններում որակավորման ստուգումները միայն տեխնիկական միջոցներով կիրառման իրականացնելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:

Պետական մարմինների արտաբյուջետային միջոցների գոյացման, դրանց նպատակային ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը ապահովելու նպատակով Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել է  մինչև 2016 թ. դեկտեմբերի 9-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ