21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մխիթարյանը հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջի քվեարկությամբ ճանաչվել է «Վեստ Հեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի հանդիպման (4:1) լավագույն խաղացող:

Մխիթարյանն իր  թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին իրեն լավագույնը ճանաչելու համար:

Հենրիխ Մխիթարյանին լավագույնն է ճանաչել նաեւ SkySportsStatto-ն: Մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած Մխիթարյանի կատարած 46 փոխանցումից 94 տոկոսը հասել է թիմակիցներին: Նա դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը կլինի «Հալ Սիթին», «Լիվերպուլը» կմրցի «Սաութհեմփթոնի» հետ:

Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Վեստ Հեմ»՝ 4:1

Զլատան Իբրահիմովիչ, 2, 90+3 Անտոնի Մարտիալ, 48, 62 – Էշլի Ֆլեթչեր, 35

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ