Սեղմ ժամկետում ավարտեք այգեթաղը. Գյուղնախարարությունը հայտնում է
Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը: Արարատյան հարթավայրում եւ նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ:
Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։
«Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչեւ -16 աստիճան ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար»,-ասված է գյուղնախարարության տարածած հաղորդագրությունում: