27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այստեղ Ռուսաստանի ու Հայաստանի շահերը չեն համընկնում

 

«Եթե մենակ Թուրքիայի հետ է կապված, այլ բան է, եթե Ադրբեջանի հետ` այլ բան, բայց եթե կապված է Վրաստանի հետ, դա արդեն խնդիր է: Նախագծում ասված է, որ պատերազմական գործողությունների ժամանակ այդ խնդրի կառավարումը տեղափոխվում է այլ կողմ: Ռուսաստանի համար վտանգը գալիս է Վրաստանից, եթե Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Ռուսաստանն ակնհայտ է, որ քայլեր կանի,և դա արդեն կփորձի անել նաև Հարավից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` խոսելով  Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու որոշման մասին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը:

Ըստ Ս. Գրիգորյանի` շատ հարցերու հայ-ռուսական շահերը համընկնում են, շատ դեպքերում` ոչ, և սա էլ համըկնում չի կարելի համարել: Այլ կլիներ իրավիճակը, եթե պայմանագրի մեջ նշված լիներ, որ Ռուսաստանը դադարում է զենք մատակարարել Ադրբեջանին: «Եթե լիներ նման կետ, ես կողջունեի: Նշանակում է` մեզ թելադրում են ինչ անել,  իսկ մեր իշխանությունները որդեգրել են «ինչ Ռուսաստանն ասի, անենք» քաղաքականություն, և ակնհայտ է, որ այս փաստաթուղթն ուշադրության կենտրոնում կլինի արաբական աշխարհում, Վրաստանում»,-նկատեց նա:%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-5

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանից ասել են, որ սա իրենց դեմ ուղղված քայլ է, իսկ Վրաստանում էլ են ուզում հասկանալ, թե ում դեմ է սա ուղղված:

Ինչ վերաբերում է նրան, որ ՊՆ Վիգեն Սարգսյանն ասել է, որ նախկինում էլ եղել է այդ զորամիավորումը , ապա Ս. Գրիգորյանն ընդգծեց, որ մինչև ստորագրումը պայմանագիրը պիտի քննարկվեր խորհրդարանում. «2աբաթում նման փաստաթուղթ չէր կարող բազմակողմանի ստորագրվել»:

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ