02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

«Սարի թաղի տղաների նկատմամբ անձնական վրեժխնդրություն է իրականացվում»

«Անազատության մեջ գտնվող Սարի թաղի տղաների նկատմամբ անձնական վրեժխնդրություն է իրականացվում»,-այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց անազատության մեջ գտնվող Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը։

Սարի թաղի բնակիչները գտնում  են, որ իրենց հարազատների ազատազրկումն անօրինական է։

«Մենք կադրերը մանրակրկիտ դիտել ենք եւ ոչ մի ոստիկան չկա, որ տուժել է 316 հոդվածի 2-րդ մասով։ Մեր 9 տղաների գործողությունները նայել ենք: Երբ օդ են կրակել, իմ ամուսինը վախենալով քարը նետել է նրանց ուղղությամբ, դա հիմք չէ տասը տարի դատելու համար։ Նրանք վեճն ամբողջությամբ չեն դնում, որ քաղաքացիները պահանջում են տրանսպորտ, ծնողները, տատիկները ոտքով էին շուկա գնում, քաղաքացին չի կարողանում աշխատանքի գնա, քանի որ տրանսպորտ չկա, թող մեզ ծանոթացնեին, որ չի լինելու գազ, ջուր, տրանսպորտ»,-նշեց Նարինե Ղազարյանը։

Անազատության մեջ գտնվող  Արման Ադամյանի մայրը՝ Անուշ Հովհաննիսյանն էլ հայտնեց , որ որդին ոչինչ չի արել տասը տարվա ազատազրկման դատապարտվելու համար, երբ հարձակվել են ոստիկանները նա քարով պաշտպանվել է․ «Ես ապրում եմ պարտքով, իմ խնամքի տակ են թոռներս, որդիս էր աշխատող ուժը, հիմա նրան դատում են։ Նա ոչինչ չի արել, ուղղակի, երբ ոստիկանները հարձակվում են տղայիս վրա, ինքն էլ քարը վերցնում շպրտում է նրանց ուղղությամբ, նույնիսկ առերեսման ժամանակ իմ տղային ոչ մեկը չի ճանաչել»։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ