27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ում կընտրի Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում կանոնակարգ օրենք է փոխում, որով նախատեսված նորամուծություններից մեկն էլ այն է, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները իրավունք Են ստանում քվեարկել իրենց բացակա խմբակիցների փոխարեն, վերջինիս տված լիազորագրով:
Մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե որն է այս փոփոխության նպատակը: Դե իհարկե այս փոփոխության նպատակը ուրիշի փոխարեն քվեարկությունը այսպես ասած `օրենքի ուժով իրականացնելն է: Բանն այն է, որ չնայած մեծամասնությանը, ՀՀԿ-ականների մի մեծ մասը շատ հաճախ չի ներկայանում լիագումար նիստերին եւ առաջանում է քվեարկությունների տապալման ռիսկ, որն էլ չեզոքացվում է ուրիշի փոխարեն քվեարկելով` բացակաների փոխարեն: Սա պարբերաբար աղմուկի պատճառ է դառնում եւ ամեն մի նման քվեարկություն կարող է գտնվել չեղյալ հայտարարվելու ռիսկի տակ:

Իսկ նոր խորհրդարանում այս հարցը կարող է էլ ավելի սուր լինել, քանի որ ՀՀԿ-ն ըստ ամենայնի 2017 թվականին չի կարող ապահովել բացարձակ մեծամասնություն ինչպես այժմ, եւ այդ պարագայում ամեն մի բացական կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Եվ այդ իսկ պատճառով, հանրապետականն արդեն այժմ, քանի դեռ ունի ցանկացած օրենք անցկացնելու բացարձակ մեծամասնություն, փորձում է լուծել հարցերը եւ կանխարգելելնոր խորհրդարանում նման ռիսկերը: Այս իրողությունը նաեւ ի ցույց է դնում մեկ ուրիշ իրողություն կամ սպասվելիք գործողություն:

Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են կուռ, պատրաստված, բանիմաց, գրագետ մարդկանցով համալրված թիմով: ՀՀԿ-ի ներկայիս կանոնակարգային նախաձեռնությունը հուշում է, թե իրականում ինչով է մասնակցելու ՀՀԿ֊ն ընտրություններին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ