21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Թույլ կտա՞ն վերադառնա. Ժողովուրդ

ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը պետական համակարգ վերադառնալու ակնկալիքներ ունի: ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի ընտրությունը կատարվել է հենց Միհրան Պողոսյանի նախաձեռնությամբ:

Ըստ տեղեկությունների այսկերպ օֆշորային սկանդալում հայտնված եւ դրա հետեւանքով ստիպված հրաժարականի դիմում ներկայացրած նախկին պաշտոնյան հաշվարկել է, որ իրեն հավատարիմ մարդուն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով` աղմուկի դադարից հետո ավելի հեշտ կվերադառնա նախկին աթոռին: Սակայն իր հաշվարկներում սխալվել է:

Արմեն Հարությունյանը ժամանակից շուտ է հարմարվել պետի կարգավիճակի հետ եւ սկսել մեկիկ-մեկիկ համակարգից հեռացնել Պողոսյանի կադրերին` այդպիսով ցույց տալով որ չի պատրաստվում տեղը կրկին զիջել: Լուրեր կան, որ վերջերս ԴԱՀԿ աշխատակիցներից մեկի հոգեհանգստի արարողության ժամանակ Պողոսյանը ցուցադրաբար իր մոտ է կանչել Արմեն Հարությունյանին եւ հորդորել նայի աչքերիս մեջ, ապա խորհրդավոր լռել է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ