22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ի՞նչ ունի Սուրիկ Խաչատրյանը. Հայկական ժամանակ

Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորություն է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ։ Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում է 2.7 մլն դրամ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը:

Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամսական 230 հազար, դրամ։ Նա ոչ մի ավտոմեքենա չունի։ Նա որեւէ բանկում պահած փող չունի՛ ոչ մի լումա։ Չունի ոչ մի ընկերության արժեթուղթ, ոչ մի տեղ փայատեր չէ, ոչ մի բիզնես չունի։ Ունի ընդամենը մի փոքրիկ տուն Կապանում, մի տուն, մի շինություն, մի հողամաս Երեւանում եւ ուրիշ ոչինչ։ Անկեղծ, չափազանց անկեղծ եւ իրականությունը լիովին արտացոլող հայտարարագիր է սա։ Ի դեպ, նույն կերպ է իրականությունն արտացոլում նաեւ Լիսկայի՝ մարզպետի լիազորությունները թողնելու հայտարարությունը։

Ի հեճուկս իր հրապարակային այդ հայտարարության, որեւէ դիմում Սուրեն Խաչատրյանը թերեւս չի ներկայացրել։ Խնդիրն այն է, որ մարզպետի հրաժարականի հարցը պետք է քննարկվի կառավարության նիստում, իսկ առաջիկա նիստի՝ երեկ հրապարակված օրակարգում նման հարց չկա։

Եթե Ս. Խաչատրյանը արձակուրդ է գնացել, ապա դա պետք է լինի վարչապետի որոշումներում, ինչը երեկվա դրությամբ նույնպես չկար։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ