08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Պատգամավորների աշխատավարձը պահեցին. Հայկական ժամանակ

Երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնի է դարձել, որ ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պահել է պատգամավորների աշխատավարձերից։

 Այդ մասին պատգամավորներն իմացել են աշխատավարձը ստանալու պահին։ Իսկ ապրիլի 9-ին Աժ հատուկ նիստում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Երեկ Աժ-ից մեր թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ աշխատավարձերի պահում է եղել եւ դա բացատրել են ապրիլի 9-ի նիստի բացակայությամբ։ Թերթի  գրավոր հարցմանը, թե այդ նույն պատճառաբանությամբ քանի պատգամավորի աշխատավարձից է պահվել, որքան գումար է պահվել, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը խոստացել է պատասխանել այսօր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ