28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ամեն օր նոր վիրուսներ են մշակվում»

«Այսօր հասել են մի իրավիճակի, երբ ամեն օր, ըստ Կասպերսկու լաբորատորիայի տվյալների, ի հայտ է  գալիս 319 հազար հատ նոր վիրուս»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:

Բանախոսն ընդգծեց՝ այսպիսի  վիրուսները ինչ-որ խելացի հակերների կողմից չէ, որ մշակվում են: «Գոյություն ունի գործիքների հսկակայան մի շտեմարան, որը կարող է քաշել ցանկացած դպրոցական, ծրագրով գեներացնել վիրուսը և տարածել ինտերներտի միջոցով: Տարածման համար օգտագործվում են տարբեր մարդիկ ու տարբեր ձևեր: Ամենահեշտ ձևը սոցիալական ինժեներիայի օգտագործումն է, այսինքն՝ օգտագործելով մարդկանց թուլությունները: Ամենահասարակ օրինակը՝ տարիներ առաջ դուրս եկած վիրուսն էր, որը կոչվում էր «Ես քեզ սիրում եմ», մարդիկ ստանում էին նման նամակ, հետաքրքրությունից բացում էին և միանգամից համակարգիչը վարակվում էր: Հիմա շատ տարածված է՝ «Սա ձեր հաշիվն է էլէկտրաէներգիայի համար, խնդրում ենք վճարել», սեղմում են նամակի վրա, բացվում է մի ֆայլ, որը վարակում է համակարգիչը: Ամեն անգամ նոր ձևեր են մշակվում»:

Անդրադառնալով Հայաստանին՝ Սաղյանն ասաց, որ ավելի քան մեկ տարի է գործում են մի քանի հանձնաժողովներ, որոնք մտածում են ինչպես  ստեղծել Հայաստնի կիբերանվտանգության ավելի բարվոք իրավիճակ:

«Աշխարհի փորձից ելնելով մոտեցումները հետևյալն են,  կամ պետք է լինի դրանով զբաղվող մեկ մարմին, կամ՝ ոլորտային մի քանի մարմիններ, որոնք ամեն մեկն իր ոլորտում կապահովի անվտանգություն: Հայաստանն լուծումներ մշակելիս պետք է հաշվի առնի  շրջապատում առկա գործոնները: Նպատակահարմար է ունենալ ամեն մի ոլորտում ապակենտրոնացված կիբերանվտանգության կառույցներ, որոնք իհարկե կհամակարգվեն մի քանի կենտրոնական համակարգիչներով»,- շեշտեց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ