27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուշագրավ փոփոխություններ կլինեն խորհրդարանի աշխատանքում

Ազգային ժողովի արտահերթ նիստին հիմնական զեկուցող՝ Պետա-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսվող փոփոխությունները: Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ ԱԺ նստաշրջանների տևողությունները և հերթական նիստերը աշնանային և գարնանային նստաշրջանների ընթացքում քառօրյա օրակարգով կլինի: «Երկուշաբթի օրը կլինի խորհդրի նիստերի օր, որտեղ խորհուրդը քննարկում է և ձևավորում է օրակարգը, հարցերի քննարկման ժամանակացույցը, որից հետո երեքշաբթի օրն առավոտյան 10: 00-ից սկսում են մեր հերթական նիստերը, մինչև 18:00: Կարող են նիստերը շարունակվել օրակագրի սպառումը, բայց դա չի կարող տևել ավելի, քան երեք օր»,-ասաց նա և նշեց, որ նման ճկուն համակարգ են կիրառում, որ կուտակումներ և չսպառված հարցեր չլինեն:

Հովհաննես Սահակյանը նշեց, որ օրակարգային հարցերը սահմանելուց հետո եթե չի սպառվում նիստը, վարողը կարող է յուրաքանչյուր նիստից հետո 15 րոպե ավելացնել, և խորհուրդը հերթական նիստերի տվյալ օրը կարող է նիստը շարունակել մինչև 24: 00-ն: Ըստ կանոնակարգի՝ ԱԺ-ն ունի հետևյալ մարմինները՝ պատգամավոր, ԱԺ նախագահ և տեղակալ, խմբակցություներ, խորհուրդ և հանձնաժողովներ:

Եթե օրակարգը ձևավորելը նախկինում ԱԺ նախագահի տիրույթում էր, այժմ կոլեգալ մարմին է ձևավորում, այսինքն՝ ընդդիմությունը, իշխանությունը, հանձնաժողովը, կներկայացնեն իրենց հարցերը:  Առաջին ընթերցման ժամանակ օրենքի քննարկումն անցնում է սահմանված ընթացակարգով: Բացասական եզրակացություն ստացած նախագծերը, որոնց որոշ դրույթների վերաբերյալ հանձնաժողովը տվել է դրական որոշում, եթե հեղինակը լրամշակում է, ապա կարող է կրկին ներկայացնել հանձնաժողով, եթե հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, ապա այն գնում է առաջ: Նույնը վերաբերում է երկրորդ ընթերցմանը: Զեկուցողը նաև ներկայացրեց արտահերթ նիտերի կարգը և նշեց, որ այն մտահոգությունը, որ առկա են, որ ընդգրկվում են այնպիսի նախագծեր, որոնք հանձնաժողովներում չեն քննարկվել, այլևս դրանց ճանապարհը փակվել է:

«Սահմանվել են բացառիկ դեպքեր, միջազգային համաձայնագրեր, բյուջետային նախագծեր, որոնք արտահերթի օրակարգում պետք է ընդգրկվեն, պետք է ընթացակարգը մնացած դեպքերում անցնեն»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ