Անհրաժեշտության դեպքում կամավորներին ուղարկենք. Առավոտ
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկաղի Տեր-Թադեւոսյանը համոզված է, որ «1000 դրամի օրինագիծը» իսկապես անհրաժեշտ է եւ օգտակար, քանի որ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքները դժվար կացության մեջ են:
«Շատերն օրինագծի բացասական կողմերն են տեսնում, բայց դա իրենց կարծիքն է: Իհարկե, բացասական կողմերը ճիշտ են մատնանշում»,- ասաց Արկադի Տեր-Թադետսյանը: Նա, սակայն, դժվարացավ նշել, թե ինչպես է լուծվելու ստեղծվելիք հիմնադրամի հանդեպ հանրության վստահության բացակայության խնդիրը:
Խնդրեցինք կարծիք հայտնել նաեւ այն մասին, որ ըստ որոշ ազատամարտիկների` պետք է կենտրոնացնել կամավորական ուժերը եւ պատրաստ լինել Ադրբեջանի հարձակմանը: «Մենք պետություն ունենք, 1991 թիվը չէ: Ուղղակի այստեղ պետք է պատրաստ լինենք, որ անհրաժեշտության դեպքում կամավորներին ուղարկենք, ոչ թե ինբնուրույն թողնենք գնան»,- ասաց Արկադի Տեր-Թադեւոսյանը: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ՀՀԿ-ական դառնալը Կոմանդոսը չմեկնաբանեց, բայց ասաց, որ նա ճիշտ քայլ է արել:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: