14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Այդ դեպքում թող գարեջրասերների կոմիտե ստեղծեն, բայց ոչ կուսակցություն»

Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Փոփոխությունների վերաբերյալ պատգամավորները տարակարծություններ ունեն: Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ կարծիքներից մեկն այն է, որ օրենքը պիտի լինի  պահպանողական, իսկ մյուսը սուպերազատացման համար է:

«Օրենքն ընդունելիս պետք է այն նայենք համեմատության մեջ, ձեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը դեպի ազատակացում է տանում, տիկի՛ն նախարար»,-դիմելով Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին՝ ասաց նա: «Բայց տանենք դեպի ազատականացում ու ասենք՝ Պողոսն ու Պետրոսը միավորվեցին ու դարձան մեկ կուսակցություն, դա էլ ճիշտ չէ, կամ, ասենք, որ միավորվել ու կուսակցություն են ստեղծել, ապա կարիք չկա տարածքային կառույց ստեղծելու, դա էլ է սխալ: Այդ դեպքում թող գարեջրասերների կոմիտե ստեղծեն, բայց ոչ կուսակցություն»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ տարածքային կառույց ստեղծելը ճիշտ է նաև այն տեսակետից, որ կուսակցությունները պիտի տարածքային ստորաբաժանում ունենա, որ իրենց ընտրողների հետ շփվեն, այլապես կստացվի՝ Սահմանադրության մեջ ոչինչ չպիտի գրվեր:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ