11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ի՞նչու քանդեցին “հոպարի”` գեներալ Մանվելի պատը … /վիդեո/

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանից լրագրողները փորձեցին ճշտել, թե ինչպես ստացվեց, որ Արշալույս գյուղում քանդվեց “բեռլինյան պատը”:

 “Բեռլինյան պատ չէր, հողաթումբ էր”,- հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Էջմիածնի Արշալույս գյուղում , օրեր առաջ գյուղացիները  բացեցին այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը փակել էին իրենց տան մոտով մեքենաների երթեւեկություն չլինելու համար:

Ըստ մամուլի` պատգամավոր Հրնտ Գրիգորյանի գյուղապետ եղբայրը՝ Զարզանդ Գրիգորյանը քանդել է տվել  գեներալ Մանվելի “շարած պատը”: Նշենք, որ Հրանտ եւ Զարզանդ Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորդիներն են:

Այն  դիտրակմանը, թե այդուհանդերձ, հակառակվել են հորեղբորը, պատգամավորն ասաց, որ խնդիր չկար՝  “փողոց ա եղել, բացվել ա”: Իսկ ինչու հիմա քանդվեց հողաթումբը:  “Պահանջարկ է եղել, բացվել ա”,-բացատրեց պատգամավորը` վստահեցնելով նաեւ, որ ոչ մի հակասություն իրենց եւ հորեղբոր ընտանիքի միջեւ չկա:

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ