11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Օձը բնում պետք է խեղդել»

Գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծում է՝  պետք չէ լուրջ ընդունել Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն  հայտարարությունը, թե նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է հատուկ օրենսդրական կարգավիճակ տալ:

«Այդպիսի բանը լուրջ ընդունելը նշանակում է, որ մենք անլուրջ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Այս կարգի մտայնությունները` ինչպես օձը բնում պետք է  խեղդել, սպանել, կորչի գնա», – ավելացրեց գրականագետը:

Նա միաժամանակ հավելում է, որ ռուսերենը եւ անգլերենը շատ բարձր մակարդակով պետք է ուսուցանվի մեր դպրոցներում, որպեսզի  մեր  ապագա պաշտոնյաները  կարողանան հաղոևդակցվել ու հավուր պատշաճի ներկայացնել մեր երկիրը:

«Որ մեր մարդիկ,  պաշտոնյա դառնալով,  շատ բարձր պաշտոնյա դառնալով, չգնան կուռկուռի ձագի պես կամ բերանը կապած սարի անասունի պես նստեն եւ խոսել չկարողանան»,- նշեց բանոխոսը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ