03 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Հանրապետական կուսակցությանը հաջողություններ եմ մաղթում»

Պատգամավոր Վահան Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«ՀՀԿ առաջիկա համագումարը կդառնա այն քաղաքական հարթակը, որի շուրջը կվերաձևավորվի Հայաստանի ողջ քաղաքական դաշտը: Կուսակցության հերթական համագումարում կարծում եմ հաստատապես կամրագրվեն հանրապետության նախագահի ազգային համերաշխության հռչակագրի շարադրանքներն ու կառավարության արմատական-համակարգային բարեփոխումներին ուղղված սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնարար սկզբունքները:
Կուսակցության սպասվելիք կառուցվածքային փոփոխություններից և համագումարի ընդունած որոշումներից մեծապես կախված կլինեն գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական ուժերի վերադասավորումներն ու ընդհանուր ձևաչափերը:
Հանրապետական կուսակցությանը հաջողություններ եմ մաղթում առաջիկա համագումարի աշխատանքներում և համոզմունք հայտնում, որ որպես առաջատար քաղաքական կառույց, կընդունի հիմնարար որոշումներ ի նպաստ մեր երկրի բարգավաճման և ժողովրդի բարեկեցության»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ