29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Գնողունակության պակաս կա» /վիդեո/

ՀՀ-ում գործող ընկերությունները, հնարավոր է,   մոտ ապագայում սկսեն  փակվել: Այս մասին  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ մեկնաբանելով կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերություններից «Աշտարակ կաթ»-ի դժվարությունները: Հարկային պարտավորությունների հետ կապված խնդիրների պատճառով ընկերությունը վերջերս դադարեցրել է արտադրությունը:
Մակարյանի խոսքով՝ վերջին տարիներին բնակչության գնողունակությունը կտրուկ նվազել է, դրա հետ մեկտեղ՝ նաեւ մանրածախ առեւտրի շրջանառությունը:
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ
 
Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:
«Այլ կերպ ասած՝ գնորդների թիվը պակասել է, գնողունակությունը՝ առավել եւս: Հարկային ծառայությունների աշխատակիցները պետք է մտածեն բիզնեսին ժամանակին զգուշացնելու, այլ ոչ թե տուգանելու մասին: «Աշտարակ կաթ»-ում հարյուրավոր մարդիկ են աշխատում, ընկերությունը տասնյակ միլիոնավոր դրամի հարկեր է վճարում, որոնք պակասելու են պետբյուջեից»,- հավելել է Մակարյանը:
 
Իհարկե, ըստ Գագիկ Մակարյանի, մրցունակության պայմաններում շուկայի ազատված հատվածը կարող են զբաղեցնել այլ ընկերություններ: Սակայն շուկայում «Աշտարակ կաթ»-ի մասնաբաժին այնքան մեծ էր, որ մնացյալները չեն կարողանա անմիջապես լրացնել բացը:
 
«Ճիշտ նույն կերպ պետությունը՝ ի դեմս Տնտեսական մրցակցության պաշտանության պետական հանձնաժողովի, կարող էր ժամանակին զգուշացնել «Երեւանյան գարեջուր» ՓԲԸ-ին, որ պահանջում է չբարձրացնել գները: Ավելի լավ է այդպես աներ, քան 110 մլն դրամով՝ շուրջ 230 հազար դոլարով տուգաներ, այն էլ՝ տարեվերջին»,- ամփոփել է նա:
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ