05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Մանկական «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը /վիդեո/

Նսխօրեին Մալթայում տեղի ունեցավ «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որում Հայաստանը ներկայացնող Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը զբաղեցրին երկրորդ տեղը: Աղջիկները հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով Ավետ Բարսեղյանի եւ Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Մեր ներկայացուցիչները, հավաքելով 232 միավոր, զբաղեցրին երկրորդ տեղը, իսկ ահա հաղթող ճանաչվեց Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Մամադաշվիլիին։

Այս տարի մրցույթին մասնակցում էին 17 երկրների ներկայացուցիչներ, որոնք են՝ Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իտալիան, Սերբիան, Իսրաելը, Ավստրիան, Հոլանդիան, Կիպրոսը, Վրաստանը եւ Հայաստանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ